M3 ATM Monitoring System – բանկոմատների մոնիտորինգի համակարգ
ՆԿԱՐԱԳԻՐԸ
M3 ATM Monitoring System-ը ծրագիր է, որը հնարավորություն է տալիս վերահսկելու բանկոմատների և ինքնասպասարկման տերմինալների տեխնիկական վիճակը ցանկացած պահի և աշխարհի ցանկացած կետից:
M3 ATM Monitoring System համակարգը Ձեզ հնարավորություն է տալիս անմիջապես տեղեկանալ բանկոմատների հետ կապված ցանկացած միջադեպի մասինլ և ձեռնարկել համապատասխան միջոցառումներ առաջացած խնդիրներն արագ վերացնելու համար:
М3 ATM Monitoring System-ի միջոցով Դուք կարող եք կանխատեսումներ անել ինկասացիայի վերաբերյալ, տեղեկանալ բանկոմատից կանխիկ ստանալու հնարավորության մասին, որոշել որևէ կոնկրետ բանկոմատի աշխարհագրական դիրքը, բանկոմատները խմբավորել ըստ ընդհանուր հատկանիշների, օգտվել ինֆորմացիայի ցուցադրման զանազան ֆիլտրերից:
Համակարգը ունի եռաստիճան կառուցվածք՝ ծրագրային փաթեթների սերվեր, տվյալների բազայի սերվեր և համակարգի ադմինիստրատորների ու օգտագործողների աշխատանքային վեբ ինտերֆեյս: Կարող են օգտագործվել Oracle և MS Տվյալների բազաների կառավարման համակարգերը:Հեշտությամբ կարելի է կազմակերպոլ M3 ATM Monitoring System և M3 0peration համակարգերի ինտեգրում, ինչը հնարավորություն կտա բանկին անվտանգ հեռահար մուտքի հնարավորություն ստանալ դեպի առանձին բանկոմատների ֆայլայաին համակարգեր և բանկոմատների միջև ֆայլերի արագ փոխանակում կազմակերպել, իսկ Service desk համակարգի հետ ինտեգրումը կարող է զգալիորեն հեշտացնել ի հայտ եկած միջադեպերի գրանցման գործընթացը և դրանց կառավարման վերահսկումը:
|
|
|
ՀԻՄՆԱԿԱՆ ՖՈՒՆԿՑԻԱՆԵՐԸ
|
|
 |
Բանկոմատի տեխնիկական վիճակի ցուցադրում
|
|
 |
Խափանումների ի հայտ գալու դեպքում ծանուցումներ բանկոմատներից էլեկ-տրոնային փոստի և SMS հաղորդագրությունների միջոցով
|
|
 |
Օժանդակ նյութերի առկայության վեր-աբերյալ տեղեկատվություն ստացում
|
|
 |
Դրամական հոսքերի վերահսկում
|
|
 |
Կատարված գործարքների վերլու-ծության համար նածատեսված գործիքներ
|
|
 |
Վեբ ինտերֆեյս
|
|
|
|
Այսպիսով՝ М3 Monitoring System համակարգի ներդրման դեպքում ձեր բանկը հնարավորություն կունենա օգտվել հետևյալ առավելություններից`
- Այսպիսով՝ М3 Monitoring System համակարգի ներդրման դեպքում ձեր բանկը հնարավորություն կունենա օգտվել հետևյալ առավելություններից`
- պարզ և պատկերավոր ձևով ներկայացված տեղեկատվություն ցանցի աշխատանքի որակի վերաբերյալ,
- ցանկացած պահի հասանելի է մանրամասն տեղեկատվություն բանկոմատների ցանցի շահագործման արդյունավետության և աշխատունակության վերլուծության համար
- կրճատվում է ի հայտ եկող խնդիրներին արձագանքելու և բանկոմատի տեխսպասարկման համար անհրաժոշտ ժամանակը, ինչը մեծացնում է բանկի հաճախորդներին բանկոմատների ցանցի հասանելիության ընդհանուր մակարդակը,
- հասանելի է մանրամասն ինֆորմացիա բանկոմատների ցանցի սպասարկման որակի և SLA ցուցանիշներին համապատասխանության աստիճանի վերաբերյալմասնավորապես՝ օժանդակ նյութերով բանկոմտաի ապահովվածության ուղղությամբ,
- կրճատվում է սահմանային իրավիճակներում վիճելի հարցերը լուծելու վրա ծախսվող ժամանակը:
|
|