Լուծումներ պետական հաստատությունների համար Ներկայումս դժվար է գերագնահատել տեղեկատվական տեխնոլոգիաների կարևորությունը պետական հատվածի համար: Պետական մարմինների աշխատանքի որակի և արդյունավետության բարձրացմանն ուղղված հիմնական պետական ծրագրերի իրականացման և պետության ու հասարակության միջև նոր, առավել բարձր մակարդակի փոխհարաբերություններ ապահովելու գործում տեղեկատվական տեխնոլոգիաները, թերևս, առանցքային դեր են խաղում:
Մեր ընկերության գործունեության հիմնական ուղղություններից մեկը պետական կառույցների համար տեղեկատվական տեխնալոգիաների կիրառմամբ ամբողջական լուծումների մշակումն է:
«Լանար Սերվիս» ընկերությունն ակտիվորեն համագործակցում է պետական մարմինների հետ և արդեն իսկ իրագործել է մի շարք նախագծեր՝ սկսած տվյալների փոխանակման ենթահամակարգի մշակումից մինչև գերատեսչական տեղեկատվական կենտրոնների ներդրումը:
Պետական կառույցների համար բազմաթիվ մասշտաբային նախագծերի իրագործման փորձը կարող է հանդիսանալ նման նախագծերի բարձրակարգ սպասարկման և աջակցման գրավական:
|
|