Մեր լուծումները
«Լանար սերվիս» ընկերությունն առաջարկում է ՏՏ համալիր լուծումներ առևտրային կազմակերպությունների, արդյունաբերական ձեռնարկությունների, պետական հատվածի, կրթական հաստատությունների և այլ ընկերությունների համար:
Մեր առաջարկած լուծումներն ու ծառայություններն ուղղված են աշխատանքի արդյունավետության բարձրացմանը, ինչպես նաև կազմակերպությունում բիզնես գործընթացների ավտոմատացմանն ու օպտիմալացմանը ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործման ծնորհիվ: Մենք առաջարկում ենք ինչպես առանձին տեղեկատվական համակարգերի, այնպես էլ աշխատանքի ավտոմատացման համալիր նախագծեր՝ օգտագործելով ՏՏ սարքավորումների և ծրագրային ապահովման համաշխարհային առաջատար արտադրողների մշակած ապրանքներն ու լուծումները:
Կոնկրետ նախագծի իրագործման և ինտեգրման աշխատանքների ավարտից հետո, «Լանար սերվիս» ընկերությունն առաջարկում է մի շարք ծառայություններ ստեղծված համակարգերի և ներդրված լուծումների կառավարման, ընթացիկ սպասարկման և զարգացման ուղղությամբ:
Այն դեպքերում, երբ մեր հաճախորդների առջև ծառացած խնդիրները հնարավոր չի լուծել արդեն իսկ մշակված և գոյություն ունեցող ապարատային կամ ծրագրային հիմքով լուծման միջոցով, մենք առաջարկում ենք մշակել և ներդնել անհատականացված լուծումներ:
«Լանար սերվիս» ընկերության առաջարկած լուծումների կիրառումը հնարավորություն կտա ձեր կազմակերպությանը զերծ մնալ աշխատանքային պրոցեսի հնարավոր խափանումներից և կարևոր ինֆորմացիայի կորստի վտանգից:
Մեր ընկերության փորձառու աշխատակիցները, շնորհիվ կուտակած գիտելիքների, ՏՏ ենթահամակարգի հետ կապված խնդիրներ առաջանալու դեպքում միշտ պատրաստ են ձեզ օգնության հասնելու: Մենք հակված ենք երկարաժամկետ փոխշահավետ համագործակցության, ուստի ուրախ կլինենք օգնել ձեր կազմակերպության առևտրական կետերի և անվտանգության համակարգերի պահանջներին բավարարող լավագույն ՏՏ լուծման ընտրության և ներդրման հարցում:
Համաշխարհային շուկայի առաջատար արտադրողների կողմից մշակված արտադրանքի օգտագործումն ապահովում է ժամանակի փորձությունն անցած որակ, որի գրավականն է հանդիսանում բազմաթիվ հաճախորդների երախտագիտությունն ու գոհունակությունը: