«Լանիտ» ընկերության կողմից մշակված M3 Operation և M3 ATM Monitoring System

Հարգելի գործընկերներ,  սիրով հայտնում ենք, որ  «Լանար Սերվիս» ընկերությունը սկսել է առաջարկել ռուսական «Լանիտ» ընկերության կողմից մշակված M3 Operation և M3 ATM Monitoring System լուծումները, որոնք ուղղված են բանկն սպասարկող բանկոմատների աշխատանքի ընթացիկ կազմակերպմանը, աշխատանքի ընթացքում ի հայտ եկած խնդիրների առավել արագ հայտնաբերմանն ու դրանց արդյունավետ վերացմանը:


M3 Operation  ծրագրային փաթեթը նախատեսված է բանկոմատների և ինքնասպասարկման տերմինալների միջև ֆայլերի արագ և հեշտ փոխանակման համար: 


M3 ATM Monitoring System-ը ծրագիր է, որը հնարավորություն է տալիս վերահսկելու բանկոմատների և ինքնասպասարկման տերմինալների տեխնիկական վիճակը ցանկացած պահի աշխարհի ցանկացած կետից: 


Առաջարկվող լուծումների մասին ավելի մանրամասն ինֆորմացիա կարող եք գտնել հետևյալ հղումներով՝

M3 Operation - http://lanar.am/page.php?lang=rus&page=26&sub=374 

M3 ATM Monitoring System - http://lanar.am/page.php?lang=rus&page=26&sub=376