


Jabra-ն ներկայացրեց իր նոր ապրանքատեսականին Հայաստանում
Երևանում կայացավ «ԼանԱր Սերվիս» ՍՊԸ-ի, «ԷՄ.ՅՈՒ.ՔԵՅ. ՔՈՄՓՅՈՒԹԵՐՍ» ՍՊԸ-ի և Jabra-ի համատեղ կազմակերպած միջոցառումը, որի ընթացքում ներկայացվեցին արտադրողի նորարարական լուծումները՝ ականջակալների և կոնֆերանս սենյակների համար։
Միջոցառումը մեկ վայրում համախմբեց Հայաստանի բիզնես և տեխնոլոգիական ոլորտների տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչների։ Հյուրերի թվում էին ֆինանսական կառույցների, միջազգային ընկերությունների, զանգերի կենտրոններ ունեցող կազմակերպությունների, խոշոր ծրագրավորման ընկերությունների և այլ խոշոր բիզնեսների ներկայացուցիչներ։
Նոր սերնդի լուծումներ՝ ժամանակակից աշխատանքային միջավայրի համար
Միջոցառման ընթացքում մասնակիցներին ներկայացվեց Jabra-ի նոր ապրանքատեսականին, ականջակալների հիմնական հնարավորություններն ու առավելությունները, ինչպես նաև կոնֆերանս սենյակների համար նախատեսված լուծումները։ Առանձնահատուկ ուշադրություն դարձվեց այն հնարավորություններին, որոնք կարևոր են ժամանակակից աշխատանքային միջավայրում՝ բարձրորակ և հստակ ձայնային հաղորդակցություն, արդյունավետ աշխատանք զանգերի և հանդիպումների ընթացքում, օգտագործման հարմարավետություն և ժամանակակից բիզնես միջավայրին համապատասխան տեխնոլոգիական լուծումներ։
Մասնակիցների համար միջոցառումը հնարավորություն էր ոչ միայն ծանոթանալու Jabra-ի նոր արտադրանքներին, այլև քննարկելու ժամանակակից բիզնես հաղորդակցության պահանջներն ու դրանց համար նախատեսված տեխնոլոգիական լուծումները։
Միջոցառման ինտերակտիվ հատվածը լրացվեց հետաքրքիր մրցույթով, որի ընթացքում մասնակիցները հնարավորություն ունեցան ստուգելու իրենց գիտելիքները և շահելու հատուկ մրցանակներ։
Միջոցառումն ավարտվեց համեղ ընթրիքով, հետաքրքիր և ջերմ զրույցներով՝ ստեղծելով մասնակիցների միջև շփման և փորձի փոխանակման հաճելի միջավայր։
«ԼանԱր Սերվիս» ՍՊԸ-ն, որպես տեխնոլոգիական լուծումների մատակարար և Jabra-ի գործընկեր, շարունակում է հայկական շուկային ներկայացնել միջազգային առաջատար արտադրողների նորարարական լուծումները՝ օգնելով կազմակերպություններին ընտրել իրենց աշխատանքային գործընթացներին համապատասխան տեխնոլոգիաներ։