Կրթական ոլորտի համար նախատեսված “Thin client” տեխնալոգիաների հիման վրա կառուցված լուծումների կիրառումը հնարավորություն է տալիս ապահովել նորագույն տեխնոլոգիաների հասանելությունը լսարանի յուրաքանչյուր աշխատատեղում: Ամբողջ աշխարհով մեկ դպրոցներում արդեն իսկ ներդրվում են կրթական ոլորտի համար նախատեսված “Thin client” լուծումները համակարգչային տեխնալոգիաների կիրառման մակարդակի բարձրացման, ուսուցիչներին և վարչական անձնակզմին հասու վերահսկաման գործիքների քանակի և ազդեցության ընդլայնման, ուսանողների մոտ կրթական գործընթացով հետաքրքրվածություն մակարդակի բարձրացման նպատակով: Տվյալ լուծման կիրառումը հնարավորություն է տալիս կրթական հաստատություններին նաև ֆինանսական միջոցների զգալի խնայումներ կատարել ընդհանուր համակարգի կառավարման ու սպասարկման վրա կատարվող ծախսերի նվազեցման հաշվին:

 

“Thin client” տեխնալոգիաների հիման վրա կառուցված լուծումների ներդրման դեպքում`

  • զգալիորեն կրճատվում է ՏՏ համակարգի տեղադրման, կառավարման, ընդհանուր արտադրողականության և արդյունավետության բարձրացման հետ կապված աշխատատար խ նդիրների լուծման վրա ծախսվող ժամանակը,
  • բարձրանում է վիրուսներից և այլ անվտանգության սպառնալիքներից աշակերտների և ուսուցիչների անձնական տվյալների պաշտպանության մակարդակը,
  • հատուկ ծրագրերի հանդեպ պահանջարկի բավարարում, համակարգի տեղակայման և թեստավորման ուղղությամբ պահանջվող աշխատանքի ծավալի կրճատում,
  • հաշվողական մեքենաների օգտագործվող հզորությունների բաժանում՝ ըստ դրանց հանդեպ տվյալ պահին գործող պահանջարկից,
  • “Thin client” տեխնալոգիաների հիման վրա կառուցված լուծումների հուսալիությունը և կենտրոնացված կառավարման հնարավորությունը կրճատում են համակարգի հնարավոր խափանումների քանակը և դրանց հետևանքով համակարգի անգործության ժամկետները,
  • հատուկ գներ կրթական հաստատությունների համար:

«Լանար Սերվիս» ընկերության կողմից առաջարկվող լուծումները կարող են հզոր հաշվողական գործիք հանդիսանալ ուսուցիչների ձեռքերում՝ դրանով բարձրացնելով կրթական գործընթացի ընդհանուր արդյունավետությունն: