Լիցենզիոն ծրագրային ապահովման հատուկ գներ ուսումնական հաստատությունների համար



Հաշվի առնելով կրթական և շահույթ չհետապնդող կազմակերպությունների իրական ֆինանսական հնարավորությունները՝ ծրագրային ապահովում առաջարկող բոլոր առաջատար արտադրողները՝ Microsoft, Adobe, Symantec, ABBYY, Kaspersky Lab, ESET NOD32 և այլն, նշանակալից արտոնություններ են տրամադրում նրանց ծրագրային ապահովման լիցենզիաների ձեռք բերման դեպքում:


Ծրագրային ապահովում մշակող յուրաքանչյուր կազմակերպություն սահմանում է այն կազմակերպությունների և անհատների ցանկը, ովքեր իրավունք են զեղչային պայմաններով ձեռք բերել իր կողմից առաջարկվող ծրագրերը: Սովորբար այդ ցանկերում ներառվում են՝

  • պետական և մասնավոր բարձրակարգ ուսումնական հաստատությունները, միջնակարգ դպրոցներն ու միջին մասնագիտական կրթական հաստատությունները, որակավորման բարձրացման այլ ուսումնական կենտրոնները, որոնք ունեն ընդհանուր և մասնագիտական ​​կրթության տրամադրման համար նախարարության (կամ այլ լիազորված պետական ​​մարմի) կողմից սահմանված լիցենզիաներ,
  • Այն կրթական հաստատությունները, որոնք ֆինանսավորվում են պետական բյուջեի միջոցների հաշվին,
  • ցերեկային կամ երեկոյան ուսուցման համակարգում ընգրկված ուսուցիչները, ուսանողները և ասպիրանտները,
  • կրթական համակարգի տարածքային, մարզային և պետական մակարդակներում ներառված վարչական մարմինները,
  • բարձրակարգ ուսումնական հաստատություններին կից հիվանդանոցներն ու կլինիկաները,
  • շահույթ չհետապնդող բժշկական հաստատությունները,
  • հանրային գրադարաններն ու թանգարանները:

Կախված արտադրող կազմակերպությունից և ծրագրի տեսակից՝ կրթական հաստատություններում զեղչեր կարող են հասնել մինչև  գնի 90% -ի: