Լուծումներ կրթական հաստատությունների համար



Ժամանակակից պայմաններում գնալով ավելի ու ավելի է մեծանում կախվածությունը կրթության որակի և դպրոցներում կամ համալսարաններում օգտագործվող տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացվածության մակարդակի միջև: Դժվար է պատկերացնել մերօրյա դպրոցականների և ուսանողների կյանքն առանց համակարգչի: Եվ սա բնական է, քանի որ քսանմեկերորդ դարում տեղեկատվությունը նշանակալից դեր ունի կյանքի գրեթե բոլոր ոլորտներում: Դա է պատճառը, որ տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառումը ուսումնական գործընթացում հանդիսանում է առաջնային խնդիր երկրագնդի ցանկացած կետում:

 

«Լանար Սերվիս» ընկերությունն առաջարկում է կրթական հաստատություններին ՏՏ  լուծումների ինտեգրացման հետ կապված ծառայությունների ամբողջական շարքը: Մենք տրամադրում ենք.

  • անվճար խորհրդատական ծառայություններ,
  • խորհրդատվություն առավել օպտիմալ լիցենզավորման ծրագրերի ընտրության հարցում,
  • “Tin client” լուծման հիման վրա տարբեր համակարգերի մշակմում և իրագործում,
  • տերմինալ մուտքի տեխնալոգիաների և Microsoft Multipoint Server 2010 օպերացիոն համակարգի հիման վրա ուսունկանա լսարանների նախագծում,
  • հեռակա ուսուցման ծրագրերի համար աուդիո/վիդեո կոնֆերենսի համակարգերի  նախագծմում և  ներդրում: