M3   Operation – բանկոմատների միջև ֆայլերի փոխանակամն համակարգ



ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

M3 Operation ծրագրային փաթեթը նախատեսված է բանկոմատների և ինքնասպասարկման տերմինալների միջև ֆայլերի արագ և հեշտ փոխանակման համար: 

 

M3 Operation – ի միջոցով Դուք կարող եք  անմիջապես Ձեր աշխատատեղից թարմացնել բանկոմատների մեջ տեղադրվող գովազդային նյութերը, նոր ծրագրային ապահովում տեղադրել կամ վերագործարկել բանկոմատը, ինչպես նաև ներբեռնել լոգերի և էլեկտրոնային մատյանների ֆայլերը: Այս խնդիրները կատարվում են ավտոմատ կերպով՝ համաձայն նախապես սահմանված ժամանակացույցի: 

 

М3 Operation - ը գործում է անկախ տվյալ տերմինալի ծրագրային ապահովումից և չի միջամտում բանկոմատի աշխատանքին, ուստի համակարգը համատեղելի է ցանկացած ծրագրային ապահովման հետ:

 

М3 Operation -ի կառուցվածքը թույլ է տալիս М3 Operation համալարգի բոլոր կոմպոնենտները տեղադրել մեկ համակարգչի վրա, ինչը հնարավորություն է տալիս մինիմալացնել սարքավորումների գծով սկզբնական ծախսերը:

 

Բանկոմատների խոշոր ցանցերի համար М3 Operation-ը առաջարկում է հաճախորդ-սերվերային առանձնացված համակարգ, որը թույլ է տալիս  աշխատելու մեծ թվով մասնաճյուղերի հետ, օգտվողների համար առանձին դերեր և հնարավորություններ սահմանել, սահմանափակել ինֆորմացիայի տեսանելիության մակարդակը տարբեր խմբերի համար և այլն: Արդյունքում՝ М3 Operation-ը կարող է օգտագործվել ինչպես մի քանի, այնպես էլ տասնյակ հազարավոր բանկոմատների վերահսկման համար:

   

ՀԻՄՆԱԿԱՆ ՖՈՒՆԿՑԻԱՆԵՐԸ

 

Ֆայլերի փոխանցում

 

Բանկոմատի վերագործարկում

 

Ժամանակացույցերի ստեղծում

 

Բանկոմտաների խմբավորում

 

Screenshot-ներ ցանկացած պահի

 

Սխալների գրանցամատյանի վարում

 

Համակարգի օպերացիոն ֆայլերի ստուգում

     

 

Այսպիսով՝ M3 Operation համակարգի ներդրման դեպքում ձեր բանկը հնարավորություն կունենա օգտվել հետևյալ առավելություններից`

  • բանկոմատների էկրաններին նոր գովազդային նյութերի տեղադրման համար պահանջվող ժամանակի կրճատում,
  • բանկոմատներից անհապաղ լոգ-ֆայլեր պահանջող բարդ տեխնիկական խնդիրների օպերատիվ լուծուման հնարավորություն,
  • հնարավորություն օգտագործելու մեկ գործիք տարբեր արտադրողների կողմից արտադրված բանկոմատների միջև ֆայլերի փոխանակման համար,
  • հնարավորություն միաժամանակ արագ կերպով փոխելու բոլոր բանկոմատների կարգավորումները (օրինակ՝ անվտանգության մակարդակի հետ կապված փոփոխություններ,  նոր հակավիրուսային ծրագրային ապահովման տեղադրում և այլն.):
  • Ֆինանսական ոլորտի համար սահմանված անվտանգության պահանջներին համապատասխանություն (տվյալների փոխանակման փակ համակարգ,  ի տարբերություն հեռակա կառավարման ոլորտում կիրառվող լուծումների մեծամասնության՝ բաց  IP-պորտերի բացակայություն): 

 

M3.Operation

Նկարագրությունը


Русская версия
Издание 10.29.2012

 

Ներբեռնել презентацию в формате PDF