Հուլիսի 3-ից 5-ը  մեզ այցելեցին HP ընկերության ներկայացուցիչներ Անդրեյ Եֆրեմովը՝ ցանցային սարքավորումների գծով առաջատար մանագետ,  և Իգոր Եվչուկը՝ <<thin client>>  տեխնալոգիաների կիրառմամբ լուծումների գծով առաջատար մասնագետ:


Այցի ընթացքում կազմակերպվեցին հանդիպումներ մեր պոտենցյալ հաճախորդների և գործընկերների հետ, որոնց ընթացքում մեր հյուրերը ներկայացրեցին արդյունավետ, հուասլի և անվտանգ տեղեկատվական ցանցի կառուցման ուղղությամբ HP ընկերության մշակած նորագույն լուծումները: